Մայիսի 20-ը` համապետական շաբաթօրյակ

Մայիսի 20-ը` համապետական շաբաթօրյակ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ը համապետական շաբաթօրյակի օր կհայտարարվի: Այս մասին Կառավարության մայիսի 4-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ընդ որում, այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն», - ընդգծել է Կարապետյանը։

Նա հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին, գրում է Aysor.am-ը։

«Մտածեք, ձևակերպեք, որ դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն», - նշել է վարչապետը:

Ապրիլի 29-ին կայացել է Make Armenia Clean Again երկրորդ համահայկական շաբաթօրյակը:Միջոցառումն անցկացվել է «Դուրս արի բակ» կարգախոսով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---