Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը

Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը: ՀԱԵ Սանկտ Պետերբուրգի թեմի «Վերնատուն» հայ-ռուսական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ազգությամբ հայ բժիշկների առաջին հավաքը:

Ընկերակցության ստեղծման նպատակը լինելու է որակյալ բուժօգնության տրամադրումը թեմի անդամներին և Պետերբուրգում սովորող հայ ուսանողներին:

Հավաքը բացել է հայտնի նյարդային վիրաբույժ, Պոլենովի անվան ԳՀԻ մանկական բաժանմունքի վարիչ Վիլյամ Խաչատրյանը:

Նախագիծը կհամակարգեն նյարդային վիրաբույժ, գիտությունների թեկնածու Հովհաննես Հակոբյանը և բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, անոթային վիրաբույժ Արթուր Ապրեսյանը:

Ընկերակցության առաջնային նպատակներն են ամբուլատոր ախտորոշումը, ստացիոնար հետազոտությունը, բուժումը պետական կլինիկական հիվանդանոցներում, բարեգործական և սոցիալ-բժշկական օգնության վերականգնումը Պետերբուրգի թեմում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---