Լեզվի պետական տեսչությունը կլուծարվի

Լեզվի պետական տեսչությունը կլուծարվի

PanARMENIAN.Net - ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը կլուծարվի: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստում քննարկվել և հավանություն է տրվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին:

Այն քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին:

Կարեն Կարապետյանն անդրադառնալով տեսչական բարեփոխումներին՝ նշել է, որ դրանք պետք է հստակ, համարձակ ու արագ կյանքի կոչել, իրականացնելով մաքսիմալ վերահսկողություն, ընթացքում լուծելով նաև հնարավոր խնդիրները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---