Պետերբուրգում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ![]() 10 մայիսի 2017 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: Այս մասին դեպքի վայրից PanARMENIAN.Net ին հայտնել են պետերբուրգյան հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները: Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը յուրաքանչյուր տարի մասնակցում է «Անմահ գունդ» ակցիային: Մոտ 200 հայ է անցնում Պետերբուրգի գլխավոր փողոցներով՝ Մեծ Հայրենական պատերազմի մասնակից ՀՀ և Արցախի հերոսների դիմանկարներով: «Առաջին սադրանքը եղավ Նևսկու պողոտայում, երբ ադրբեջանական երիտասարդական կազմակերպության 4 անդամ՝ այդ թվում՝ կազմակերպության փոխնախագահ Զուլֆիգար Իսմաիլովը, ներխուժեցին հայկական պատվիրակության շարասյուն: Վերջինս տարեց կնոջ ձեռքից խլեց ԼՂՀ դրոշը՝ կնոջը գետնին գցելով: Մյուս ադրբեջանցիները սկսեցին խլել, կոտրել ու պատռել հայ հերոսների դիմանկարները»,- PanARMENIAN.Net ին ասել է «Նոր սերունդ» կազմակերպության համանախագահ Արշակ Հովհաննիսյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սադրիչները գործել են կոստյումներով 2 տղամարդու ուղղորդմամբ: «Այս երկուսը հենց սկզբից հետևում էին մեզ, հրահանգներ տալիս իրենց արբեջանցի ակտիվիստներին ու ամեն ինչ տեսանկարահանում: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրված է եղել»,- նշել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ արդյունքում մի փոքր բախում է եղել հայերի և ադրբեջանցիների միջև, ինչից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցիներին: Հայերի թվում ձերբակալվածներ չկան: Չնայած սրան, Արշակ Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանցիներն այսքանով չեն բավարարվել: «Հասնելով հրապարակ, հայկական շարասյան ճանապարհը կտրեցին 8 ադրբեջանցի՝ ադրբեջանական երիտասարդական կազմակերպության նախագահ Զակիր Նաբիզադեի ղեկավարությամբ»,- պատմել է Հովհաննիսյանն ու նշել, որ ադրբեջանցիները վիրավորել են ԼՂՀ դրոշը, ու սպառնացել հայկական շարասյան մասնակիցներին: «Լեզվակռիվին հաջորդեց մի փոքր կռիվը, որը ժամանակին կասեցրեցին հատուկ ջոկատայինները: Ադրբեջանական երիտասարդական միության բոլոր անդամները ձերբակալվել են, 2-ը կարողացել են փախչել»,- հայտնել է Հովհաննիսյանը: Դեպքերի մյուս մասնակից Անահիտ Բաբայանի խոսքով, ադրբեջանցիներն առաջինն են հարձակվել հայերի վրա և կռիվ հրահրել: Այս մասին նա գրառում է կատարել նաև Ֆեյսբուքի իր էջում: «Դվորցովիի վրա (Դվորցովի հրապարակ- խմբ.) ադրբեջանական համայնքը հարձակվել է հայկական գնդի վրա: Կռիվ է ընթանում: Ամոթ է, տղաներ»,- գրել է նա: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը, հայերի շրջանում տուժողներ կամ ձերբակալվածներ չկան: «Մենք ապշած ենք խաղաղ ակցիայի ժամանակ ադրբեջանցիների դրսևորած վարքով և այն անթույլատրելի ենք համարում»,- հայտնել է Դավիդովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |