Արագածոտնում և Լոռիում հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակ կփորձարկվի![]() 11 մայիսի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ դրամի վնաս: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը: Ծրագրի իրականացումը հնարավորություններ կստեղծվի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարին առաջարկել էր ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել: 2016 կարկտահարությունից տուժել է մոտ 70 համայնքի բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար անհրաժեշտ է հատկացնել 506 մլն 622 հազար 700 դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |