Մայիսի 31-ից Աստանա-Երևան-Աստանա չվերթներ կիրականացվեն

Մայիսի 31-ից Աստանա-Երևան-Աստանա չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի վարչության մամուլի ծառայությունը։

Ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով:

Կարդացեք նաև՝Երևան-Լոնդոն չվերթներ կիրականացվեն՝ Թբիլիսիում կանգառով

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---