Վարչապետ. Հրթիռային հակակարկտային համակարգին մոտ $10-12 մլն կհատկացվի![]() 17 մայիսի 2017 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Հրթիռային հակակարկտային համակարգի ձևավորման համար հատկացվելու է մոտ $10-12 մլն: Այս մասին հայտարարել է Վարչապետ Կարեն Կարապետյանը. նա այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Անդրադառնալով հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության հարցին՝ վարչապետը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը. «Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետև համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի և այսօրվա գործող համակարգի միջև սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային ծրագիրն անելու ենք և դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն ԱՄՆ դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»: Կարապետյանը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները՝ սեփականության ձևերից ելնելով, տեխնիկական վիճակը, տեղակայման նպատակահարմարությունը և կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը: «Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում», - նշել է վարչապետը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարին առաջարկել էր ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել: 2016 կարկտահարությունից տուժել է մոտ 70 համայնքի բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար անհրաժեշտ է հատկացնել 506 մլն 622 հազար 700 դրամ: Կարդացեք նաև՝Արագածոտնում և Լոռիում հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակ կփորձարկվի ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |