Աբխազ երեխաները վիրահատվել և բուժվել են Հայաստանում

Աբխազ երեխաները վիրահատվել և բուժվել են Հայաստանում

PanARMENIAN.Net - Աբխազ երեխաները վիրահատվել և բուժում են ստացել Երևանում: «Աշանա» հիմնադրամի ներկայացուցիչ Մաքթինա Ջինջոլիան հայտարարել է, որ նանկական ցերեբրալ կաթվածից տառապող 4 երեխա վերադարձել է Երևանում վիրահատվելուց և բուժումից հետո:

«3 երեխա հաջողությամբ վիրահատվել է, մեկին վիրահատելու կարիք չի եղել, նրան օրտեզ են տեղադրվել (հատուկ բուժսարք)»,-ասել է Ջինջոլիան, գրում է «Sputnik Աբխազիան»:

Ըստ հիմնադրամի ներկայացուցչի, 12-ամյա Կամիլա Բենիայի և Դանիել Պաչուլիայի գիպսն արդեն հանել են, նրանք վերականգնողական բուժման կուրս են անցել Երևանում, իսկ հիմա շարունակում են բուժումը Սուխումում: Ամենաբարդ վիրահատության է ենթարկվել Ամինե Բիգվավան:

«Հաճելի էր, որ մեզ, այլ երկրից ժամանածներին, հիվանդանոցում այդքան լավ և ուշադիր էին վերաբերվում, ինչպես հարազատների»,-ասել է բուժում ստացած երեխաներից մեկի՝ Կամիլա Բենիայի մայրը՝ Ֆերուզա Լաբյանը:

Եվս 4 երեխա Աբխազիայից բուժում էր ստացել Հայաստանում 2016-ին: Երեխաներից մեկը օրթոպեդիկ վիրահատության է ենթարկվել, մյուսների մոտ օրտեզներ են տեղադրվել: Երեխաներից մեկը աչքի վիրահատության է ենթարկվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---