Սարգսյանը շնորհավորել է Ռոուհանիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Սարգսյանը շնորհավորել է Ռոուհանիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիին՝ ԻԻՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի և այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին 25.9 մլն քվեաթերթիկի հաշվառման արդյունքում հավաքել է 14.6 մլն քվե: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ Ընտրություևների անցկացման շտաբի պետ Ալի Ասգար Ահմադին:

Ռոուհունիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10.1 մլն քվեով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա Միրսալիմը, ըստ նախնական տվյալների, հավաքում է 297.200 ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Թաբան՝ 139.300 ձայն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---