ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն![]() 22 մայիսի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն՝ քննարկելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության դեպքը: Այս մասին Foxnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններին: Նա նշել է, որ Քարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել: «Ընթանում է քննություն: Մենք կսպասենք և կտեսնենք, ինչ է պարզելու քննությունը: Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը, մեջբերում է Panorama.am-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր: Կարդացեք նաև՝Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը (վիդեո) ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |