Շուգաև. ՌԴ-ն կշարունակի սպառազինություն մատակարարել ՀՀ-ին 2017-ին

Շուգաև. ՌԴ-ն կշարունակի սպառազինություն մատակարարել ՀՀ-ին 2017-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի սպառազինության առաքումները Հայաստան 2017-ին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

«2017-ին ՌԴ-ն կշարունակի պաշտպանական բնույթի արտադրանքի առաքումներն ըստ կնքված պայմանագրերի Բելառուսին, Հայաստանին, Ղազախստանին: Առաջին հերթին, դա ավիացիոն տեխնիկա է, մասնավորապես, ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր և զրահապատ մեքենաներ», -ասել է Շուգաևը, գրում է Sputnik գործակալությունը:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի, առաջիկա տարիներին կարող է վերսկսվել անհատույց հիմունքներով ՀԱՊԿ ԱԱՀՈւ ազգային զորամիավորումների սպառազինման ծրագիրը:

«2015-2016թթ. տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի տեսակների ու դրանց առաքման ժամկետների մասին ծրագիրը պետք է ուժի մեջ մտներ: Սակայն, այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են ճգնաժամն ու պատժամիջոցները, մենք որոշեցինք դադարեցնել այդ ծրագրի իրագործումը, սակայն միայն անհատույց առաքումների մասով»,-ասել է Սեմերիկովը ՝հավելելով, որ ծրագիրն ամբողջությամբ կարող է վերսկսվել 2018-2019թթ.:

2015-ի հունիսին ՀՀ-ն համաձայնագիր ստորագրեց ՌԴ հետ, որի համաձայն Հայաստանին 200 մլն դոլարի վարկ տրամադրվեց զենք գնելու համար, որն ուժի մեջ մտավ 2016-ի փետրվարին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---