Մովսես Հակոբյան. Պետք է ջանալ դիրքապահների անվտանգությունն ապահովելու համար

Մովսես Հակոբյան. Պետք է ջանալ դիրքապահների անվտանգությունն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Հարկավոր է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ՊՆ վարչական համալիրում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը:

ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---