ԱԿԲԱ բանկն ընդլայնում է բիզնես դասընթացների ոլորտները

ԱԿԲԱ բանկն ընդլայնում է բիզնես դասընթացների ոլորտները

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացել է «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:

«Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել և գործել» համակարգը»,- նշել է դասընթացի բանախոս, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս Մարտին Գալստյանը:

Նա հավելել է, որ հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը:

Դասընթացին ներկայացվել են առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաև խոսվել է ոլորտի վերջին զարգացումների մասին: Այն ավարտվեց քննարկումներով ու գործնական աշխատանքով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին և դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ այցելելով sme.acba.am կայքը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը:

Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ստեղծման համար:

Դրանց իրականացումն անվճար է ինչպես Բանկի հաճախորդների, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող բոլոր մասնակիցների համար: Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրենները և որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---