Թբիլիսիում տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողով է բացվել![]() 26 մայիսի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են առևտրի աջակցման և էլեկտրաէներգիայի անվտանգ մատակարարման համար անհրաժեշտ տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքի հետ կապված հարցեր: Եվրոպական էներգետիկական միավորման ղեկավարման ներքո նախատեսված բարեփոխումներին նվիրված միջոցառումը բացել Է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրին նվիրված գագաթնաժողովի և անցյալ տարի անցկացվածմիջոցառումների շարունակությունն է»,- ասել է նախարարը, մեջբերում է Sputnik-georgia.ru-ն: Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Գագաթնաժողովին խոսել եմ էներգետիկ զարգացման համար տարածաշրջանային առևտրի կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է երևան բերել արգելքները, որոնք խոչընդոտում են միջսահմանային առևտրին: Ես նաև ներկայացրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը, ձեռբերումները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ներդրումային ծրագրերը, շուկայի ազատականացման գործընթացը»,- ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է փոխնախարարը: Միջոցառմանը մասնակցում են նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանները, Վրաստանի կառավարության, մասնավոր ու պետական Էներգետիկական ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և գիտական շրջանների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու են ենթակառուցվածքային գերակայությունների որոշման և ֆինանսավորման հետ կապված հարցեր: Այն անցկացվում Է Վրաստանի Էներգետիկայի նախարարության, ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կառավարում զարգացման համար» նախագծի (G4G) և Արևելյան գործընկերության երկրներում Էներգետիկայի ոլորտի զարգացման Եվրաﬕության ծրագրի՝ EU4Energy-ի աջակցությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |