«Yandex.Տաքսին» առաջարկում է ՀՀ-ին փոխել տաքսիների լիցենզիաների վարձավճարների գանձման կարգը30 մայիսի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Yandex.Տաքսի» ծառայությունն առաջարկում է ՀՀ-ին փոխել տաքսիների լիցենզիայի ամսական վճարների գանձման համակարգը: Ըստ գործող կարգի, վարորդներն ամեն ամիս որպես կանխավճար բյուջե են փոխանցում լիցենզավորման համար վճարները՝ 12.000 դրամը: Այդ մոտեցումն արդարացված է մշտական հիմունքներով տաքսիում աշխատող վարորդների համար, սակայն, անտեսում է նրանց շահերը, ովքեր աշխատում են ազատ ժամանակ: Ըստ «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի, վճարման գործող համակարգը խոչընդոտ է նրանց համար, ովքեր ցանկանում են օրինական հիմքերով, բայց ոչ կանոնավոր աշխատել տաքսի ծառայությունում: Այդպիսի մարդկանց վաստակը միշտ չէ, որ արդարացնում է ավանսով գանձվող գումարը: Խթանելու համար օրինական փոխադրումների աճը դեպի Հայաստան, «Yandex.Տաքսին» առաջարկում է ոչ թե ամբողջ գումարը գանձել կանխավճարի տեսքով, այլ գանձել այն փոքր գումարներով յուրաքանչյուր ուղևորության համար, իսկ ամսվա վերջում, կամ այլ ժամկետում, փոխանցել բյուջե: Այդպիսի ամսական վճարումների գումարը մեկ արտոնագրի համար չպետք է գերազանցի 12.000 դրամը: Նման մոտեցման դեպքում վարորդները, որոնց համար տաքսին աշխատանքի հիմնական վայրն է, կվճարի նույնքան, որքան հիմա է վճարում: Սակայն, կարող է աճել և օրինական դաշտ մտնել այն ուղևորությունների մի մասը, որոնք իրականացնում են մասնակիորեն զբաղված վարորդները, քանի որ լիցենզիայի արժեքը կախված կլինի կատարված ուղևորությունների քանակից և իրենց համար դա ավելի փոքր գումար կարող է կազմել: Առաջարկվող համակարգը չի ազդի ուղեվարձի վրա: «Yandex.Տաքսին» իր տեխնոլոգիաների և հարթակի միջոցով պատրաստ է դիտարկել ուղևորությունների քանակն ու ներկայացնել վիճակագրական տվյալները կանոնակարգող մարմնին՝ հաշվարկելու համար լիցենզիոն վճարումները: Առաջարկներն ու հաշվարկներն աշխատանքային կարգով կներկայացվեն ՀՀ տրանսպորտի նախարարությանը՝ այն երկրի բոլոր օրինական փոխադրողների և առցանց ծառայությունների հետ քննարկման ակնկալիքով: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |