Վարչապետ. Հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան զուգարաններ և աղբամաններ

Վարչապետ. Հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան զուգարաններ և աղբամաններ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակից հետո, նախնական տվյալներով, պարզվել է, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտ , որոնց մեջ ներառված են և՛ առևտրի, և՛ սննդի օբյեկտներ, չունի աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագիր։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին, հայտնում է Aysor.am-ը:

Վարչապետը հանձնարարել է նաև գույքագրել Երևանից դուրս գտնվող զբոսաշրջային վայրերում ու դրանց հարակից տարածքներում աղբամանների, զուգարանների, գազալցակայանների թիվը:

«Ըստ այդմ, անհրաժեշտության դեպքում պետք է ապահովվի դրանց հասանելիությունը քաղաքացիների համար։ Գազալցակայանը և հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան զուգարաններ և աղբամաններ», - ընդգծել է վարչապետը։

Նա նշել է, որ շաբաթօրյակները կրելու են շարունակական բնույթ ու ավելի համակարգված են իրականացվելու։ Կարեն Կարապետյանը Տարածքաին կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվություն:

Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակ է անցկացվել: Դրա արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ամբողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են գործադիր մարմինների ու մասնավոր ընկերությունների ռեսուրսները:

Հայաստանի զբոսաշրջության և ներդրումային գրավչության, ինչպես նաև՝ հարմարավետության տեսանկյունից կարևոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների և այգիների մաքրությունը: Այս մասին դեռևս փետրվարին խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՏԿ նախարարին հանձնարարելով մշակել և սահմանել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը:

Ընթերցեք նաև. «Մաքուր Հայաստան». Ով և ինչպես է պատրաստվում մաքրել երկիրը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---