Համասյանն իր An Ancient Observer-ով կներկայանա Սիդնեյում

Համասյանն իր An Ancient Observer-ով կներկայանա Սիդնեյում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն իր վերջին՝ An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակում հունիսի 4-ին ելույթ է ունենալու Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Անդրադառնալով առաջիկա համերգին, The Australian-ը գրում է, որ Համասյանին դիմավորում են «Մեծ համերգասրահով ու նախապես վաճառված տոմսերով»

«Համասյանի An Ancient Observer կոչվող ալբոմը շատ հայտնի սոլո դաշնամուրային նախագիծ է, որը թողարկվել է այս տարի»,- գրում է ավստալիական կայքը:

Աղբյուրը, պատմելով Համասյանի երաժշտական համարձակ փորձարկումների մասին, գրում է, որ հայ կոմոզպիտորի հաջողությունը նրա բազմաժանր երաժշտությունն է. հայկական ֆոլկ, 1970-ականների ռոքի և ջազի, ֆանկի տարրերով, ներկայացնում է Panorama.am-ը:

«Տիգրան Համասյանին կարելի է համարձակորեն անվանել հայկական ժամանակակից աշուղ, նրա կոմպոզիցիաներն ունեն յուրահատուկ իմաստ և պատմում են կյանքի մասին»,- եզրափակել է ավստրալիական հանդեսը:

An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակում մայիսի 7-ին և 8-ին Համասյանը ելույթ է ունեցել Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում:Ալբոմի համերգային շրջագայությունը կշարունակվի մինչև 2018 թվականի վերջը:

Կարդացեք նաև՝ Համասյանի An Ancient Observer-ը.Ժողովրդի երաժշտական ճաշակից մինչև աշխարհում հայկական երաժշտության պահանջարկը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---