Ուժեղ քամու պատճառով «Զվարթնոցում» չվերթներն ուշացումով են իրականացվել

Ուժեղ քամու պատճառով «Զվարթնոցում» չվերթներն ուշացումով են իրականացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ի երեկոյան Երևանում գրանցված ուժեղ քամու և ամպրոպի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում 4 չվերթ ուշացումով է իրականացվել: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

«Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Փարիզից չվերթները ուշ եկել են, ուշացումով էլ մեկնել: Ոչ մի չվերթ չի չեղարկվել»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահին օդանավակայանի գործունեությունն ընթանում է բնականոն հունով:

Հունիսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղեորւմ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---