Գրող Լիմոնովը՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Գրող Լիմոնովը՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին վերջերս Արցախ կատարած այցի համար: «Լիմոնովի հարցը քննարկված է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Ըստ նրա, հաստատվել է, որ Լիմոնովը «ապօրինաբար» այցելել է Լեռնային Ղարաբաղ և նրա անունն ընգրկվել է անցանկալի անձանց ցուցակում: Նա իր անունը կգտնի «ԱԳՆ թարմացված ցուցակում», -հավելել է Հաջիևը, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ռուս գրող և հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն Արցախ էր այցելել հունիսի սկզբին: Նա ասել էր, որ Ղարաբաղը քրիստոնեական աշխարհի ծայրամասում է գտնվում: «Ռուսաստանը, համեստ պետություն է: Պետք է բղավել Ադրբեջանի վրա և ասել, որ հեռանան այնտեղից,»,- գրել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---