Զախարովա. ՀՀ-ն ու Ադրբեջանն իրենց տեսակետներն ունեն ԼՂ խնդրի կարգավորման հարցում

Զախարովա. ՀՀ-ն ու Ադրբեջանն իրենց տեսակետներն ունեն ԼՂ խնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանն իրենց տեսակետներն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 15-ի ճեպազրույցում:

Զախարովան ասել է, որ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևավորված ձևաչափ: «Դա իրոք հին խնդիր է, որը ենթադրում է փոխզիջման որոնում, իսկ դա իր հերթին նախատեսում է կողմերի դիրքորշումների մերձեցում, անկախ նրանից, թե որքան հակասող դրանք կարող են լինել»,-ասել է նա:

Զախարովան հավելել է նաև, որ իրավիճակն առաջխաղացում է պահանջում, ուստի վերջին շրջանում շփումները տարբեր ձևաչափերով ինտենսիֆիկացել են: Շփումներն ընթանում են տարբեր ձևաչափերով: Ռուսաստանը որպես այդ ձևաչափի մասնակից իր կողմից անում է ամեն հնարավորը, որպեսզի փոխզիջում գտնվի: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ դա որքան հնարավոր է շուտ լիներ, սակայն ոչ ի վնաս երկու երկրների ժողովրների և, իհարկե, մարդկանց, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է քննարկվել ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հունիսի 20-ին:

«Մենք չենք բացառում, որ հարցը կարող է արծարծվել միջազգային խնդիրների քննարկման շրջանակում: Դա բնական է: Մենք երկխոսության մեջ ենք ֆրանսիացի գործընկերների հետ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում», -ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ Լե Դրիանը կհանդիպեն Մոսկվայում հունիսի 20-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---