ՀՀ և ՌԴ միջև միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ներկայացվել է Պուտինի վավերացմանը

ՀՀ և ՌԴ միջև միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ներկայացվել է Պուտինի վավերացմանը

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ՀՀ և ՌԴ միջև միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վավերացմանը ներկայացնելու մասին, գրում է «Կոմերսանտը»:

Համապատասխան համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են 2016-ի նոյեմբերի 30-ին:

ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը:

Իսկ 2016-ի հունիսին Հայաստանը հաստատեց Կովկասում ՌԴ հետ միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---