Թոթովենցի 3/9 հասցեով կանաչապատ տարածքում 13 ծառ է հատվել

Թոթովենցի 3/9 հասցեով կանաչապատ տարածքում 13 ծառ է հատվել

PanARMENIAN.Net - ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտնելով, որ Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9 հասցեով գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառի հատում:

Հավելվում է, որ սեփականատերը, որն այդ օրը ներկայացրել է տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը, պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով և վճարել է 12 մլն դրամ:

2017-ի փետրվարի 14-ի N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ Թոթովենցի 3/9 հասցեն չկա այն դեպքում, երբ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017թ. ծրագրում գրված է.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում`

- վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական,հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով:

2017 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2016 թվականների ծրագրերում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը:

Բախշյանը խնդրում է պարզաբանել, թե արդյոք կայացել է Նոր Նորքի 3/9 տարածքի աճուրդ, ե՞րբ է այն կայացել, կա՞ արդյոք վերոնշյալ հասցեն փետրվարի 14-ի N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ և Երևանի 2005-2020թ.թ. հատակագծում ի՞նչ է եղել այդ տարածքի նպատակային նշանակությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---