Փաստաբանները բոյկոտել են «Սասնա ծռերի» գործով 2-րդ դատական նիստը21 հունիսի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 21-ին «Սասնա ծռեր» խմբի գործով նախատեսված դատավարությունը դեռ չի մեկնարկել: Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Եգորյանը թույլ չեն տվել դատական կարգադրիչներին խուզարկել պայուսակները, որտեղ քրեական գործերի նյութերն էին դրված: Փաստաբանները բոյկոտել են նիստը, հայտարարվել է մեկ ժամ ընդմիջում: Հունիս 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարությունը տեղեփոխվել էր: Նիստի սկզբում դատավորը զգուշացրել էր, որ նիստը կսկվի դահլիճում լռության պահպանման դեպքում: Լռությունը խախտվում էր, ու դատավորը որոշեց հետաձգել այն: Դատական նոր նիստը նշանակվել է հունիսի 21-ին: Պաշտպանները նիստի հետաձգումը հիմնավորված չհամարեցին: 2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |