Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները մեկնարկել են

Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները մեկնարկել են

PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկել է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:

Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---