Բալայան. Զոհերի լուսանկարների հրապարակումը ցինիկ է ու անմարդկային![]() 5 հուլիսի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Բաքվի կողմից զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային լինելը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Բաքվի կողմից կազմակերպվածսադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային բնույթը»,-գրել է Բալայանը: Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ Կարդացեք նաև՝ՊԲ խոսնակն ափսոսում է, որ Ալխանլիում 2-ամյա երեխա է զոհվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |