Թուրք պատգամավորներին կտուգանեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար10 հուլիսի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները կտուգանվեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության և 1915-ի իրադարձությունների մասին արտահայտությունների համար, որոնք կհակասեն այդ երկրում ընդունված մեկնաբանությանը: Այդպիսի առաջարկով են հանդես եկել իշխող կուսակցությունները նոր ներքին ընթացակարգային կանոնների շրջանակում, հայտնում է «Sputnik-Արմենիան» թուրքական Hurriet-ը: Նախաձեռնության նպատակն է արգելափակել ընդդիմության ելույթները որոշ հարցերի շուրջ, գրում է պարբերականը: Նաև կարգելվի արտասանել «Իրաքյան Քրդստան» բառակապակցությունը: 2017-ի սկզբին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ է, պատժվել է ցեղասպանություն բառի համար՝ նրան զրկեցին 3 նիստի մասնակցելու իրավունքից: Ավելի ուշ առաջարկվեց զրկել նրան պատգամավորական մանդատից «ազգային ատելության բորբոքման» համար: Սակայն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի օրը Կարո Փայլանը պահանջեց օրենքների փորձաքննություն անցկացնել: Նա կոչ արեց թուրք խորհրդարանականներին սատարել արդարությանն ու ճշմարտության բացահայտմանը՝ ապագայում խուսափելու համար նոր ոճիրներից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |