Գյուղնախարար. Չօգտագործվող հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծվեն

Գյուղնախարար. Չօգտագործվող հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Գյուղնախարարությունում նոր փաթեթ է մշակվում, որի համաձայն՝ չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծեն, որ իրենք սկսեն օգտագործել կամ տրամադրեն այդ հողերը վարձակալության: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով Հողային օրենսգրքի փոփոխություններին:

«Ես համոզված եմ, որ ինչ որոշում էլ լինի վերջում, կլինի օրենքի սահմաններում և կբխի բոլորի շահերից»,- ասել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ Սահմանդրության համաձայն՝ օտարերկրացին իրավունք չունի հողի սեփականատեր լինել: «Օտարերկրացին և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը հավասա՞ր են իրար, թե՞ ոչ, դա ավելի շատ իրավաբանական հարց է: Մեզ համար կարևոր է, որ այդ հողերն օգտագործվեն»,- ընդգծել է նա:

Մայիսի 18-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթում օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Ըստ դրա՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Այս փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրությամբ։ 2015-ին սահմանադրական փոփոխություններով հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---