Հրաչյա Հարությունյանը ՀՀ կտեղափոխվի հուլիսի 16-ին![]() 11 հուլիսի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին: Այդ մասին տեղեկացրել է Հարությունյանի ազգական Վիկտոր Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը: «Մեր արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Տամբովից տեղափոխել են Մոսկվա և կիրակի օրն էլ օդանավով կտեղափոխվի Երևան», - ասել է Մարտիրոսյանը: Նա փոխանցել է, որ նախարարությունից հետաքրքրվել է, թե որ քրեակատարողական հիմնարկում է Հարությունյանը կրելու իր պատիժը, սակայն հստակ որևէ լուր չեն հայտնել իրենց: «Ասել են, որ օդանավակայանից միանգամից տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ», - ասել է Մարտիրոսյանը: Հարությունյանի տեղափոխման ժամի մասին որևէ տեղեկություն հարազատներին հայտնի չէ: Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |