Հրաչյա Հարությունյանը ՀՀ կտեղափոխվի հուլիսի 16-ին11 հուլիսի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին: Այդ մասին տեղեկացրել է Հարությունյանի ազգական Վիկտոր Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը: «Մեր արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Տամբովից տեղափոխել են Մոսկվա և կիրակի օրն էլ օդանավով կտեղափոխվի Երևան», - ասել է Մարտիրոսյանը: Նա փոխանցել է, որ նախարարությունից հետաքրքրվել է, թե որ քրեակատարողական հիմնարկում է Հարությունյանը կրելու իր պատիժը, սակայն հստակ որևէ լուր չեն հայտնել իրենց: «Ասել են, որ օդանավակայանից միանգամից տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ», - ասել է Մարտիրոսյանը: Հարությունյանի տեղափոխման ժամի մասին որևէ տեղեկություն հարազատներին հայտնի չէ: Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |