Ադրբեջանի բանակի վիրավոր զինվորներից մեկը մահացել է![]() 22 հուլիսի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին: Զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքին հղումով գրում է Razm.info-ն: Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը հայտնել է նրա եղբայրը՝ Էլչին Սոլթանովը։ Մինչև այդ՝ հուլիսի 21-ին, զինծառայողի մահվան մասին հայտնել էին սոցցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր։ Նահիդ Սոլթանովը, ինչպես նաև նրա համածառայակիցը, ում անունը չի նշվում, ծանր վիրավորվել էին հուլիսի 14-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընտանիքի անդամներին ևս չի հայտնել, թե ինչ հանգամանքներում են նրանք վիրավորվել։ Առայժմ երկրորդ զինծառայողի մասին հավելյալ տվյալներ չկան։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |