«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը մեկնարկում է25 հուլիսի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ իրենց արտադրանքի արտահանման հեռանկարները: Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2017-2018 թթ մրցույթին մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, այնուհետև լրացնելուց հետո այն ուղարկել organic@acba.am էլեկտրոնային փոստին: Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում արդեն սերտիֆիկացվել է 10 ընկերություն, որոնք հաջողությամբ իրենց արտադրանքը ներկայացնում են արտերկրում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |