Հայկական արտադրության տեքստիլը պահանջարկ ունի ԵՏՄ երկրներում![]() 26 հուլիսի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության տեքստիլն իր գնորդին է գտել Ռուսաստանում և ԵՏՄ երկրներում: Ըստ մասնագետների, արտահանումն աճել է 2 անգամ: Տրիկոտաժի ֆաբրիկայի ներկայացուցիչ Գայանե Բդոյանն ասել է, որ մինչև ամսվա վերջ հարկավոր է կարել և ՌԴ ուղարկել հագուստի մոտ 1 մլն նմուշ: «ԵՏՄ երկրներից, հատկապես ՌԴ-ից, աճել են մանկական հագուստի, տաբատների, զգեստների, սարաֆանների պատվերները: Մենք կարում ենք մաքուր բամբակից, որը գնում ենք Ուզբեկստանից և Իտալիայից: Իսկ նոր սարքը սկանավորում է պատրաստի արտադրանքն ու ի հայտ է բերում անգամ ամենափոքր խոտանը»,-ասել է Բդոյանը, հայտնում է «Միր 24»-ը: Իսկ մեկ այլ գործարանում հատուկ՝ հիպոալերգեն հագուստ են կարում, որի գնորդները ՌԴ-ն ու Վրաստանն են: Բանակցություններ են ընթանում նաև Ղազախստանի և Բելառուսի շուկա դուրս գալու մասին: «Հատուկ հոսքագիծ ունենք, արտադրում ենք արծաթե թելով գուլպաներ դիաբետիկների և ալերգիայից տառապողների համար, որոնք կանխում են հիվանդության զարգացումն ու մանրէների աճը»,-ներկայացրել է արտադրանքը գործարանի տնօրեն Արման Թումանյանը: Փորձագետները նշում են, որ ԵՏՄ հետ ՀՀ առևտրի զարգացմանը չի խանգարել նույնիսկ ընդհանուր ցամաքային սահմանների բացակայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին»,-ավելի վաղ ասել էր վարչապետը։ Ընթերցեք նաև.Նախարար. Սյունիքում միայն թեթև արդյունաբերության մեջ հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |