Շամիրամ գյուղի գերեզմանատանը 3 մարդ են սպանել, 5-ին՝ վիրավորել

Շամիրամ գյուղի գերեզմանատանը 3 մարդ են սպանել, 5-ին՝ վիրավորել

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը անհայտ անձը կրակ է բացել հավաքվածների վրա: Միջադեպի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Շամիրամում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորները 7-ն են

Կրակողը հետագայում փախել է դեպքի վայրից, հայտնում են ոստիկանությունից։ Նրա ինքնությունն արդեն պարզվել է։

Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Իրավապահներն արդեն միջոցներ են ձեռնարկում կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---