Թբիլիսիում վերաբացվել է Թումանյանի տունը![]() 7 օգոստոսի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում` Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը: Վիրահայոց թեմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան: Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի ջանքերով: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվել է Ջինիշյան հիշատակի և IDeA հիմնադրամների ու թեմի միջոցներով: Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցել են Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ: Կենտրոնի բացման արարողությունը սկսվել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |