ՌԴ ԱԻՆ-ը Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու համար Իլ-76 օդանավ կուղարկի14 օգոստոսի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԻՆ-ը հայ գործընկերներին կուղարկի Իլ-76 օդանավ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի դեմ պայքարելու համար: «Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված հայտին համապատասխան՝ ՌԴ կառավարությունը հանձնարարել է երկրի ԱԻՆ-ին Երևան ուղարկել Իլ-76 օդանավ, որը հագեցած է ջրբացթողման համակարգով: Այն օգնելու է պայքարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի դեմ», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարմանն աջակցելու համար հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու հարցով: Իլ-76-ն ընդունակ է մեկ անգամից հրդեհի օջախ բաց թողնել 42 տոննա ջուր, նաև ստեղծել 50 հազար քառակուսի մետր տարածքի համար նախատեսված 800 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ արգելափակող ուղի: Իլ-76-ը համարվում է հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված աշխարհի ամենախոշոր օդանավերից մեկը, Iinterfax-ին հղումով հաղորդում է Aysor.am-ը: «ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76-ի անձնակազմը պատրաստված է դժվարին պայմաններում աշխատելու համար և ունի մեծ փորձ անտառային հրդեհների մարման գործում: Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի և այլ երկրների տարածքում մասնակցել է արտակարգ պատահարների չեզոքացմանը», - նշել են ԱԻՆ-ում: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։Խոսրովի անտառի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։Ըստ նախնական տվյալների՝ հրդեհվում է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |