Հայ հրշերջները Բորժոմիում կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի վրա

Հայ հրշերջները Բորժոմիում կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառում: Ժամը 08:30-ի սահմաններում հրդեհի վայր է ուղևորվել 2 մարտական հաշվարկ:

Օգոստոսի 24-ին փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Ծաղվերի բնակավայրի վրա: Հրշեջները կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---