ԱԿԲԱ բանկը կօգնի Շիրակի մարզպետարանին զարգացնել մարզի ՓՄՁ-ներն ու խթանել զբոսաշրջությունը

ԱԿԲԱ բանկը կօգնի Շիրակի մարզպետարանին զարգացնել մարզի ՓՄՁ-ներն ու խթանել զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը գործակցության հուշագիր են ստորագրել: Դրա շրջանակում կողմերը միավորելու են իրենց ջանքերը Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես դասընթացներ ՓՄՁ-ների համար: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին՝ բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:

Իր ելույթում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է.

«Այսօր հիշարժան օր է, երբ պետությունն ու մասնավոր հատվածը մեկտեղում են իրենց ջանքերը Շիրակի մարզում փոքր և միջին գործարարության զարգացման նպատակով: Վստահ ենք, որ վերապատրաստումներին մասնակցած ձեռնարկությունների ներկայացուցիչները մարզում բիզնեսին նոր եռանդ ու շունչ կհաղորդեն: Գործակցության արդյունքում կբարձրանա ձեռնարկությունների արդյունավետությունը, կառավարման հմտությունները, կավելանա շրջանառությունն ու շահութաբերությունը, ձեռնարկություններն ավելի շատ աշխատողներ կունենան և սոցիալապես ավելի պատասխանատու կգտնվեն հասարակության առջև»:

ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր հերթին հավելել է .

«Արդեն մոտ չորս տարի է՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն իրականացնում է բիզնես դասընթացներ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխանցելով 20 տարվա ընթացքում մեր կողմից կուտակած, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձը։ Դասընթացները ներառում են բիզնեսի կառավարմանը, մարքեթինգին և այժմ արդեն հյուրանոցային ոլորտին վերաբերող ուսուցողական դասընթացներ։ Սակայն այս գործակցությունը մեզ համար յուրօրինակ է, քանի որ տեսնում ենք նաև պետության հետաքրքրվածությունը՝ օժանդակելու փոքր և միջին բիզնեսին:

Մեր մասնագետներն արդեն դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, և շարունակելու ենք ընդլայնել մեր դասընթացների աշխարհագրությունը: Ի դեպ՝ վերջերս մեր դասընթացավարներին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից շնորհվեցին սերտիֆիկատներ, որը մեկ անգամ ևս փաստում է մեր թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը»։

Սեպտեմբերի 26-ին և 27-ին Շիրակի մարզում հյուրանոցային բիզնեսին վերաբերող Բանկի անվճար դասընթացներ կանցկացվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---