Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների քանակն աճել է 37%-ով

Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների քանակն աճել է 37%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի ամռանը Հայաստանը պահանջված ուղղություն էր ռուսաստանցիների հանգստի համար՝ աճը կազմել է 37 տոկոս: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին 7-յակում, որտեղ 2017-ի ամռանը հանգստացել են ՌԴ քաղաքացիները:

Հայաստանից բացի ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2017-ի ամռանը պահանջված էին նաև Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Բուլղարիան: Ընդհանուր առմամբ 2017-ի ամռանը միջազգային ավիափոխադրումների ամրագրումներն աճել են 63 տոկոսով: Այդ մասին հայտնում է Aviasales.ru-ն:

Ամենամեծ աճը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ: Ուղևորահոսքը դեպի Վրաստան կրկնապատկվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---