Հուրգադայում վիրավորված կինը կտեղափոխվի Երևան 1 սեպտեմբերի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հուրգադայում վիրավորված կինը կտեղափոխվի Երևան: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը տեղեկացրել է, որ տուժածն ապաքինվում է, և եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել է հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։ Հիվանդը բուժման ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։ Լևոն Ալթունյանը խնդրել է, որ տուժած հայ զբոսաշրջիկի վերադարձի չվերթի մասին նախարարությանը նախապես տեղեկացվի նրան օդանավակայանից բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել տուժածի հայրենիք տեղափոխվելուց հետո կազմակերպել մասնագետների կոնսիլիում, գնահատել նրա առողջական վիճակը և զեկուցել հետագա բուժման ընթացքի մասին։ Օգոստոսի 3-ին Եգիպտոս էր գործուղվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը` տուժածի վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հայ վիրաբույժը եգիպտացի մասնագետների հետ իրականացրել էր երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել էին լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դեռ պրոֆեսորի Կահիրեում գտնվելու ժամանակ հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Օգոստոսի 9-ին, վիճակի բարելավումով, նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։ Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակումից տուժել է ՀՀ 2 քաղաքացի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |