Կոնգրեսի գրադարանում Վարդանանց տոնին նվիրված դասախոսություն է ընթերցվել

Կոնգրեսի գրադարանում Վարդանանց տոնին նվիրված դասախոսություն է ընթերցվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում սեպտեմբերի 3-ին Վարդանանց օրվան նվիրված 21-րդ դասախոսությունն է ընթերցվել: Այս մասին Twitter-ում հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և հանրահայտ ամերիկահայ նովելիստ Քրիս Բոհջալյանը ևս ելույթներով են հանդես եկել միջոցառմանը:

Վարդանանց տոնին նվիրված դասախոսությունների շարքը սկսվել է 1991 թվականին: Այն կոչվում է ի պատիվ Վարդան Մամիկոնյանի, որը 451 թվականին ղեկավարել է պարսկական զորքի դեմ հայերի մղած կռիվը, որը պատմության մեջ հայտնի է Ավարայրի ճակատամարտ անունով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---