ՀՀ-ն ու Իսրայելը քննարկում են մուտքի վիզայի ազատականացումը![]() 13 սեպտեմբերի 2017 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում նկատվում է Հայաստան-Իսրայել երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի հետ հանդիպմանը: Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծել են գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձել են մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։ Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացմամբ և հատկապես տնտեսական կապերի ակտիվացմամբ: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի իր հերթին Երևանում հայտարարեց, որԻսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |