«Նոր ալիքի» հաղթող Էռնա Միրը 2 մլն ռուբլի կստանա

«Նոր ալիքի» հաղթող Էռնա Միրը 2 մլն ռուբլի կստանա

PanARMENIAN.Net - Սոչիում սեպտեմբերի 8-14-ն անցած «Նոր ալիք 2017-ի» երգի մրցույթի հաղթող Էռնա Միրը (Միրզոյան) խոշոր դրամական գումար կստանա: Մրցանակային ֆոնդը, որը 6 մլն ռուբլի էր, կկիսեն առաջին հորիզոնականը զբաղեցրած 3 երգիչները՝ Էռնա Միրը Հայաստանից, Սարդոր Միլանոն Ուզբեկստանից և DoReDos խումբը Մոլդովայից: Այդ մասին մրցույթի փակման արարողության ժամանակ հայտարարել են կազմակերպիչները:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 2 մլն ռուբլի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մրցութային օրերի արդյունքում 3 մասնակիցները հավաքել էին 362-ական միավոր: Երկրորդ տեղում նույնպես ՀՀ ներկայացուցիչն է՝ Սյուզաննա Մելքոնյանը, իսկ 3-րդ հորիզոնականում է Վիետնամը ներկայացնող Լիլուն:

Մրցութային առաջին օրը Էռնան կատարել է Բրունո Մարսի 24K Magic ստեղծագործությունը։ Երկրորդ օրը Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես է եկել Անատոլի Դնեպրովի «Արմենիա մոյա» երգով՝ նոր գործիքավորմամբ։ Երրորդ օրը երգչուհին կատարել է Voice of Artsakh խմբի երաժիշտ Արտյոմ Վալտերի հեղինակած երգը:

«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ 2008 թվականից սկսած ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք», որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին՝ Մոսկվայում։

Ընթերցեք նաև. «Նոր ալիք». ՀՀ-ն ներկայացնող Էռնա Միրը կիսել է 1-ին հորիզոնականը ևս երկու մասնակցի հետ (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---