Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար

Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:

Կարևորելով հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում, գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Չպետք է մոռանանք, որ այսօր անտեսվող ցանկացած հակամարտություն վաղը կարող է վերաճել տարածաշրջանային և ավելի գլոբալ հակամարտության»,-ասել է Էրդողանը:

Նա կրկին կարևորել է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր բանալին է»:

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն 2018 թվականի գարնանը կչեղարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Նա շեշտել է, որ հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: «Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---