«Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում21 սեպտեմբերի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - 2017-ի նոյեմբերին Երևանում անցկացվելու է «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը: Մրցանակաբաշխությանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների 18-27 տարեկան 30-35 գեղեցկուհի, որոնք իրենց երկրներում կայանալիք ընտրական մրցույթներում կճանաչվեն հաղթող: Հաղթանակած մոդելները հոկտեմբերի վերջին կժամանեն Հայաստան՝ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին ներկա կգտնվեն նաև ԱՊՀ երկրների բազմաթիվ մասնագետներ մոդելային աշխարհից և շոու բիզնեսից: Մասշտաբային նախագծի կազմակերպիչներն են երկու բրենդային կազմակերպություն՝ «Ռուսաստանի թոփ մոդել» և «Ռուսաստանի գեղեցկուհի» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ «Նաիրի թրեվլ» տուրիստական գործակալությունը: «Այս մրցույթը լավ հարթակ է թե սկսնակ, թե կայացած մոդելների համար ոլորտի առաջատար դեմքերի հետ գործնական նոր կապեր ձեռք բերելու և միջազգային մոդելային շուկայում հանդես գալու առումով: Հաշվի առնելով այն փաստը, որ «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին սպասվում են մեծաթիվ հյուրեր տարբեր երկրներից, ինչպես նաև հանդիսատեսների թվի էական աճ, ապա այս տարի կազմակերպիչները նախաձեռնել են մրցանակաբաշխությունն անցկացնել Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2500-ից ավել նստատեղով փոքր դահլիճում»,- ասված է մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ լրացնել՝ այցելելով «Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի պաշտոնական կայքէջը: Մրցույթի կազմակերպիչները խոստանում են այն դարձնել տարվա ամենահիշարժան օրերից մեկը՝ կազմակերպելով փառահեղ շոու ծրագիր և տպավորիչ ցուցադրություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |