Մոսկվա-Գյումրի ավիատոմսերը ռուսաստանցիների համար ամենաէժանների թվում են![]() 21 սեպտեմբերի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Գյումրի չվերթի և հետադարձ ավիատոմսը ռուսաստանցիների համար 2017-ի հոկտեմբեր ամսվա ամենաէժան ավիափոխադրումների եռյակում է ընդգրկվել: Ավիաուղևորության արժեքը դեպի Հայաստանի երկրորդ քաղաք հետադարձով6760 ռուբլի է (մոտ 55.000 դրամ), հայտնում է Lenta.ru-ն՝ ճամփորդությունների Onetwotrip ծառայության փորձագետների վրա հղումով: Էժան ավիաչվերթների ցուցանիշով Գյումրին 3-րդ տեղում է: Առաջին տեղում Մոսկվա-Բավարիա ավիաչվերթն է, որի երկկողմանի տոմսի արժեքն է 4140 ռուբլի (մոտ 34.000 դրամ), երկրորդ տեղում՝ Մոսկվա-Մինսկ և հետադարձ ուղղությունը՝ 5600 ռուբլի արժողությամբ (մոտ 46.000 դրամ): Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |