Մոսկվայում Պավել Լիսիցյանին նվիրված հուշատախտակ է բացվել![]() 22 սեպտեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տվերսկայա փողոցի թիվ 8 շենքի ճակատային պատին հայտնի հայ օպերային երգիչ Պավել Լիսիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը 40 տարուց ավելի այդ տանն է ապրել: Հուշատախտակի բացմանը ներկա են եղել Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը թատրոնի աշխատակիցների հետ միասին, Լիսիցյանի հարազատները, նրա ստեղծագործության երկրպագուները, գրում է Rusarminfo-ն: Պավել Լիսիցյանն հայտնի օպերային երգիչ է (բարիտոն) եղել, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), պրոֆեսոր: Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի մեծ թատրոնի մեներգիչ։ 967-1973 թթ. Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |