ՀՀ վարչապետը մոտ ապագայում Իրան կայցելի![]() 23 սեպտեմբերի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ապագայում կայցելի Իրան: Այդ մասին հայտնել է Իրանի Մեհր գործակալությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի Նյու Յորքում կայացած հանդիպման վրա հղումով: Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |