#TakeEatEasy. Երևանում սննդի փառատոն է

#TakeEatEasy. Երևանում սննդի փառատոն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին` ժ.13:00-22:00-ը, Երևանի Անգլիական այգում կանցկացվի ռեստորանային սննդի բացօթյա փառատոն, որի շրջանակում Երևանի լավագույն ռեստորանների և սննդի արտադրության ոլորտի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց արտադրանքը, կցուցադրեն իրենց ճաշացանկը և տեղում կվաճառեն իրենց ուտեստները՝ հատուկ փառատոնային գներով:

Այգու տարածքում, ռեստորաններից բացի կանցկացվեն նաև հայ շեֆ-խոհարարների վարպետության դասեր, նախատեսվում է հանգստի գոտու և մանկական հատվածի ձևավորում:

Կլինեն նաև երաժշտական համարներ ու շատ այլ անակնկալներ:

Լուսանկարահանվելու համար հատուկ գոտի կհատկացվի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---