ՀԸԲՄ ներկայացուցիչ. ԵՄ-ն պետք է ազատվի Ադրբեջանի կոռումպացված ճանկերից![]() 29 սեպտեմբերի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Euractiv.com-ը տպագրել է Հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) Եվրոպական խորհրդի նախագահ Նիկոլաս Դավիթյանի՝ «Ինչպես է Ադրբեջանի լվացքատունը ազդել ԵՄ-ի՝ ԼՂ հակամարտության հարցում քաղաքականության վրա» վերնագրով հոդվածը։ Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի կաշառքի ու նավթի խառնուրդն իր դերն ունեցան, որպեսզի եվրոպական կառույցները ԼՂ հարցում դեր չխաղային, հայտնում է Panorama.am-ը: «Սակայն ժամանակն է, որ Եվրամիությունն իրեն ազատի կոռուպցիայի մեջ թաթախված ճանկերից և իր արժեքները պաշտպանի Կովկասում։Ադրբեջանը վերջերս սկսել է նորից սահմանային բախումներ հրահրել՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով և եթե ԼՂ պաշտպանությանն այս հարցում ձախողում գրանցեր, ապա լայնամասշտաբ պատերազմ կարող էր սկսվել։ Հակահայկական հռետորաբանությունը հասել է իր գագաթնակետին և երկրի առաջնորդները ջանում են ինտեսիվացնել ԼՂ-ն մեկուսացնելու քաղաքականությունը։ Ադրբեջանի առաջնորդները կտտանքների են ենթարկում նրանց, ովքեր այցելում են ԼՂ, այդ թվում պաշտոնյաների և դիվանագետներին»,-նշված է հոդվածում։ Դավիթյանը նշում է, որ ԼՂ հարցում՝ տեղացի բնակչությանը մեկուսացնելու և շրջափակման մեջ պահելու հարցում ԵՄ-ն հավատարիմ է Բաքվի վտանգավոր քաղաքականությանը։ ԵՄ ոչ մի պաշտոնյա վերջին 20 տարիների ընթացքում չի այցելել Արցախ և ԵՄ-ն ոչ մի աջակցություն չի ցուցաբերել բնակչությանը։ «2016թ. քառօրյա պատերազմի մասին եվրոպական կառույցների և ոչ մեկը մի բառ չարտաբերեց։ Սա քաջալերում է նրանց հաջորդ բախումների ժամանակ։Առանց Արցախի Հանրապետության բնակչության և ղեկավարության հետ շփման, եվրոպացի դերակատարները չեն կարող խաղաղության կամ վստահության նպաստել»,-նշված է հոդվածում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |