Հայաստանը National Geographic Traveler-ի գաստրոտուրիզմի մրցանակին հավակնողների 5-յակում է

Հայաստանը National Geographic Traveler-ի գաստրոտուրիզմի մրցանակին հավակնողների 5-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է այն 5 երկրների ցանկում, որոնք հավակնում են National Geographic Traveler-ի մրցանակին «Գաստրոնոմիական և ագրոտուրիզմ» անվանակարգում: ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ուսումնասիրել է National Geographic Traveler Awards 2017 մրացանակի համար ինտերնետ քվեարկության նախնական արդյունքները:

Հայաստանից բացի, առաջին 5-յակում են Բելառուսը, Վրաստանը, Իտալիան և Շվեդիան:

Լեռնադահուկային հանգստի անվանակարգում առաջատարը Ավստրիան է, ընտանեկանի՝ Կիպրոսը, էքսկուրսիոն զբոսաշրջությա ոլորտում՝ Իտալիան, լողափնյա՝ Հունաստանը: Արկածային զբոսաշրջության առաջատարը Արգենտինան է, էկզոտիկինը՝ Ճապոնիան, առողջարանայինինը՝ Իսրայելը: Իսկ տարվա բացահայտում է համարվել Չինաստանը:

National Geographic Traveler Awards 2017 մրցանակաբաշխության քվեարկությունն անցնում է մայիսի 22-ից հոկտեմբերի 15-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---